Առողջ կին
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am
Շարունակելով անցանկալի հղիության թեման՝ ծանոթանանք այն տեսականու հետ, որ մեզ առաջարկում է ժամանակակից բժշկական արտադրությունը՝ անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդություններից խուսափելու համար:
1. Պրեպարատների առաջին խումբը կազմում է պատնեշային (բարիերային) հակաբեղմնավորիչները, որոնք կանխում են սերմի ներթափանցումը արգանդ։ Սրանցից առավել տարածված են մեխանիկական միջոցները և առաջին հերթին, սովորական պահպանակները։ Վերջիններիս հիմնական առավելությունն այն է, որ դրանց հակացուցումները հասնում են նվազագույնի։ Եվ այնուհանդերձ, շատերը դժգոհում են, քանզի գտնում են, որ պահպանակն անբնականություն է հաղորդում ինտիմ կյանքին։ Դրա արդյունավետությունը կազմում է 80-95%։ Պահպանակների կողքին կան նաև մեխանիկական այլ միջոցներ. կանացի թասիկներ, խտրոցներ և կանացի պահպանակներ, որոնք ավելի հազվադեպ են օգտագործվում։ Կանացի թասիկներն ու խտրոցները դրվում են արգանդի վզիկին և տեղադրվում հեշտոցի մեջ հենց իր՝ կնոջ կողմից։ Վերոհիշյալ միջոցների գրագետ կիրառման դեպքում դրանց արդյունավետությունը հասնում է 96%:
Կանացի պահպանակն իրենից ներկայացնում է մի ազատ պարկ, որը տեղադրվում է հեշտոցի մեջ՝ բաց մասը դեպի դուրս։ Սրա արդյունավետությունը 98 % Է։
Պատնեշային հակաբեղմնավորիչների թվին են պատկանում նաև սպերմիցիտները (սերմնասպանները), դրանք քիմիական միջոցներ են, լինում են քսուքների, մոմիկների, միջադիրների կամ հաբերի տեսքով և տեղադրվում են հեշտոցի մեջ՝ սեռական ակտից առաջ։ Սպերմիցիտները պարալիզում են սպերմատոզոիդների շարժունակությունը։ Արդյունավետությունը՝ 75-95%:
2. Հաջորդ խմբի մեջ են ներառվում հորմոնալ հակաբեղմնավորիչները։ Սրանք ազդում են կնոջ հորմոնալ ցիկլի վրա՝ կանխելով բեղմնավորումը (ձվաբջջի զարգացումը և ձվազատումը, պատվաստումն ու բեղմնավորված ձվաբջջի զարգացումը)։Այս խմբում կան նաև, այսպես կոչված, հրատապ կամ վթարային միջոցներ, որոնք պարունակում են մեծ չափաբաժիններով հորմոններ։ Դրանք օգտագործում են չնախատեսված սեռական ակտերի ժամանակ։
Սովորական oրալ հակաբեղմնավորիչների ընտրությունը շատ մեծ է։ Ամեեն դեպքում ընտրելիս պետք է անհատական մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով տվյալ կնոջ հորմոնալ ֆոնը։
Հորմոնալ օրալ հակաբեղմնավորիչների կողքին գոյություն ունեն նաև պատվաստման, որոնք դրվում են մաշկի տակ 3-5 տարի ժամկետով, և ներարկելի հակաբեղմնավորիչներ, որոնց ազդեցության ժամանակահատվածը կազմում է միջին հաշվով 3 ամիս։ Արդյունավետությունը՝ 99 %:
3. Ներարգանդային միջոցները կանխում են սպերմատոզոիդների ներթափանցումն արգանդի խոռոչ, դրանց միաձուլումը ձվաբջջի հետ, և բեղմնավորված ձվաբջջի պատվաստում արգանդի պատին։ Սրանց ազդեցության արդյունքում արգանդում առաջանում են կծկումներ, որոնք ասես փորձում են դուրս մղել օտար տարրը՝ այս դեպքում սաղմն արգանդից։ Ներարգանդային պարույրը չի պաշտպանում բեղմնավորումից, այլ առաջացնում է վիժում շատ վաղ ժամկետում։ Այդ իսկ պատճառով այն խորհուրդ չի տրվում չծննդաբերած կանանց, քանի որ օրգանիզմն ինչ-որ չափով «վարժվում է» վիժումներ առաջացնելու երևույթին։ Հարկ է նշել, որ պարույրը չի կանխում նաև արտարգանդային հղիությունը։ Սրա արդյունավետությունը կազմում է 98 %:
Գոյություն ունեն նաև ներարգանդային հորմոնալ միջոցներ։ Խոսքը պարույրի մասին է, որը լիցքավորված է հորմոնային պաշարով, որն աստիճանաբար անջատվելով՝ ցուցաբերում է լրացուցիչ հակաբեղմնավորիչ ազդեցություն։ Արդյունավետությունը՝ 99 %:
4. Վիրաբուժական ամլացման (ստերիլիզացիայի) մեթոդները կիրառվում են, եթե ամուսնական զույգն ունի 3 և ավելի երեխաներ, որովհետև այս մեթոդն անդառնալի է։ Գոյություն ունի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց ամլացում։ Այս մեթոդը ևս 100 %-ոց համարել չի կարելի։
5. Բնական մեթոդները հիմնված են այն ժամանակահատվածի հաշվարկի վրա, որի ընթացքում կինը կարող է հղիանալ։ «Անվտանգ» օրերի հաշվարկման այս ունիիվերսալ տարբերակն այժմ արդեն հատուկ վստահություն չի ներշնչում հենց «ունիվերսալ» լինելու պատճառով։ Չէ՞ որ յուրաքանչյուր կին անհատականություն է, և նույնիսկ միևնույն կնոջ ամսական ցիկլը կարող է լինել անկանոն կամ փոփոխվել զանազան երևույթների ազդեցության արդյունքում, ինչպիսին են՝ սթրեսը, եղանակի փոփոխությունները և այլն... Ժամանակակից բնական մեթոդները հիմնված են մարմնի բազալ ջերմաստիճանի չափման վրա։ Կինն ամեն օր՝ ողջ ցիկլի ընթացքում, նախքան անկողնուց վեր կենալը չափում է ջերմությունը՝ ջերմաչափը մտցնելով հետանցք՝ մոտ 5-6սմ խորությամբ, որից հետո արդյունքը գրանցում է հատուկ գրաֆիկում։ Բանն այն է, որ ձվազատման ժամանակ բազալ ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է 0,6-0,8 C°-ով։ Ջերմաստիճանի տատանման հիման վրա էլ որոշում են հղիանալու համար վտանգավոր օրերը (ձվազատման օրը՝ գումարած-հանած 3 օր), երբ նրան պետք է խուսափել սեռական կոնտակտներից կամ կիրառել լրացուցիչ հակաբեղմնավորիչ միջոցներ։
Գոյություն ունեն նաև այլ մեթոդներ՝ «վտանգավոր» օրերը որոշելու համար (թքի բյուրեղացման մեթոդը, արգանդի պարանոցի մեթոդը, սակայն սրանք պահանջում են որոշակի գիտելիքներ)։
Վերոնշյալ բնական մեթոդների առավելությունն այն է, որ սրանք թույլ են տալիս իրավիճակը «վերահսկել» և հակաբեղմնավորիչներ օգտագործել միայն այն ժամանակ, երբ դա իրոք անհրաժեշտ է։
Հղիությունից խուսափելու համար կիրառվում է նաև ընդհատված սեռական ակտի մեթոդը, երբ սերմնաժայթքումը տեղի է ունենում կնոջ սեռական օրգաններից դուրս։ Այս մեթոդի թերությունը թերևս այն է, որ պահանջում է գործողությունների մշտական վերահսկում ողջ սեռական ակտի ընթացքում, ինչը որ լիարժեք հաճույք ստանալու հնարավորություն չի տալիս։ Ինչպես նաև հարկ է հաշվի առնել, որ սպերմատոզոիդների մասնակի արտազատում տեղի է ունենում նաև ողջ սեռական ակտի ընթացքում՝ մինչև սերմնաժայթքումը։
Անցանկալի հղիությունից խուսափելու բնական մեթոդներն այն զույգերի համար են, ովքեր չեն կարող կիրառել հակաբեղմնավորիչ այլ միջոցներ՝ այս կամ այն պատճառով։
Մանկաբարձ-գինեկոլոգ
Նանա Դանիելբեկ
|
Կարդացեք նաև
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն